Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Գլոբալ ուժերի աննախադեպ դասավորություն

Գլոբալ ուժերի աննախադեպ դասավորություն
06.03.2025 | 09:38

Ամենաբարձր մակարդակի գոյապայքարը բոլորովին նոր ու այլ բնույթի երանգներ է ստանում:

Գոյապայքար, որում Պուտինն ու Սին Թրամփի բնական դաշնակիցներն են, մի բան, որը, գլոբալ ուժերի աննախադեպ դասավորության պայմաններում, իներցիայով առաջնորդվող և լուրջ էլիտայից զրկված Եվրոպան չի կարողանոմ հասկանալ:

Վերպետական կապիտալի իրական դերակատարումների համար նրան նաև ֆիզիկական ուժ է պետք, բայց պառակտված և անգլուխ Եվրոպան, լինելով թույլ, պիտանի չէ այդ նպատակի համար:

Պարզապես, տեղի ունեցողը պետք է համարել կայունություն ապահովող ուժային տատանումների հերթական փուլը, այն իմաստով, որ ցանկացած կայունություն շեղված փուլերով փոխճնշումների և փոխզիջումների հաջորդականություն է:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3115

Մեկնաբանություններ